ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կուրսանտ, պահակային Արմեն Մելքումյանը, ով մեղադրվում է իրեն ամրակցված ինքնաձիգից կուրսանտ Սիփան Մովսիսյանի սպանելու մեջ, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Արմեն Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն), կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել Սիփան Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Համաձայն նախաքննության նախնական տվյալների, հերթափոխի ժամանակ Արմեն Մելքումյանի և Սիփան Մովսիսյանի միջև առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ: Մովսիսյանի կողմից հնչեցրած հայհոյանքից անմիջապես հետո Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ և պատճառել հրազենային մարմնական վնասվածք: Մովսիսյանը մահացել է հիվանդանոցում: