Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի պաշտոնականության որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի հետ երեկ առավոտյան կայացած հանդիպումից հետո: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետին պաշտոնապես աշխատանքից ազատել են ՀՀ կառավարության երեկվա նիստի ժամանակ:
Թերթի աղբյուրները նաև փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը խոստացել է Սուրեն Խաչատրյանին ԱԺ պատգամավոր դարձնել։
«Ամենայն հավանականությամբ, ամիսներ անց, երբ ամեն ինչ խաղաղվի, Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքից պատգամավոր դարձած Հայկ Գրիգորյանը վայր կդնի պատգամավորական մանդատը, որից հետո իր թեկնածությունը կառաջադրի և ԱԺ պատգամավոր կդառնա Խաչատրյանը։ Ի դեպ, ըստ «Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրների՝ արդեն մի քանի օր է, ինչ Խաչատրյանը ոստիկանության կողմից տրամադրված օրինական թիկնապահներով է շրջում»,– նշում է թերթը։