Հունիսի 11-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, 12-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-15-ին Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 12-15-ին աստիճանաբար կբարձրանա ընդհանուր առմամբ 7-10 աստիճանով:
Երևանում հունիսի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 12-ին օրվա երկրորդ կեսին նույնպես հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը: