Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը երրորդ անգամ է վիրահատվել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գնդապետի վիճակը լավ է, իսկ վիրահատության պատճառը լյարդի շրջանում առկա թարախային արտադրությունն է եղել:
Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածք է ստացել հունիսի 1-ին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Գորիսում գտնվող առանձնատան դիմաց տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։ Գնդակը խրվել էր նրա գոտկային մկանային հյուսվածքների մեջ և դեպքի հաջորդ օրն իսկ, երբ նա տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ, գնդակը հեռացվել է նրա մարմնից:
Հիշենցնեք, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տեղում մահացել է Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը:
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: