Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը մարմնավաճառությամբ զբաղվելու համար վայր տրամադրելու մեղադրանքով բերման է ենթարկել երկու քաղաքացու:
Աջարիայի ՆԳՆ աշխատակիցները բերման են ենթարկել «Զիգանա» հյուրանոցի կառավարիչ՝ 42-ամյա Շորենա Խ.-ին, և «Յակամուզա» հյուրանոցի ժամանակավոր սեփականատեր՝ 49-ամյա Հայաստանի քաղաքացի Անահիտ Ա.-ին: Երկու հյուրանոցներն էլ գտնվում են Բաթումիի մերձակա՝ Գոնիո բնակավայրում, և գործում են արդեն մի քանի տարի: Որպես վկա հարցաքննվել են այդ հաստատությունների մոտ 20 աշխատակցուհիներ:
Վերջին տարիներին Գոնիոյի բնակիչները իշխանություններին ակտիվորեն բողոքել են իրենց գյուղում հասարակաց տներից և պահանջել վերականգնել կարգը, հաղորդում է Georgia Online-ը: