Հունիսի 10-ին, ժամը 19.36-ին և 19.39-ին երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայի Վան քաղաքից 30 կմ դեպի արևելք համապատասխանաբար 4 և 3.6 մագնիտուդով: Երկրաշարժերը գրանցել է ՀՀ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը, Հայաստանի տարածքում ցնցումները չեն զգացվել: