ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ Նախագահին և եղբայրական ռուս ժողովրդին առաջիկա պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: ՀՀ Նախագահը մաղթել է գործընկերոջը քաջառողջություն և հաջողություններ, իսկ եղբայրական ռուս ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», – ասված է նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ռազմավարական դաշնակից պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: