Home / Հայաստան / Ինչպես է վարչապետի շրջապատը փորձում «ջրել» օֆշորային կազմակերպության պատմությունը

Ինչպես է վարչապետի շրջապատը փորձում «ջրել» օֆշորային կազմակերպության պատմությունը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շրջապատը նրա անվան հետ կապված օֆշորային կազմակերպության պատմությունը որոշել է «ջրել» նմանօրինակ կազմակերպություններ գրանցելու եղանակով, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ տեղեկացել է, թե այդպիսի կազմակերպություններ են գրանցում Լևոն Զուրաբյանի, Նաիրա Զոհրաբյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և այլ անձանց անուններով:

«Այսկերպ ուզում են ապացուցել, որ ցանկացած մարդ ցանկացած մարդու անունով օֆշորային գոտում կարող է կազմակերպություն գրանցել՝ առանց նրա համաձայնության, անգամ առանց նրա անձնագիրն ունենալու: Ընդամենը 40-50 եվրո պետտուրք է պետք վճարել և ինտերնետով անձի կոորդինատները մուտքագրել»,- նշում է թերթը: