Home / Հայաստան / Մայորն ու փաստաբանը ձերբակալվել են կաշառք տալու և ստանալու պահին. ՊՆ

Մայորն ու փաստաբանը ձերբակալվել են կաշառք տալու և ստանալու պահին. ՊՆ

Այսօր՝ ժամը 11.30-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՔԾ 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ, մայոր Վահան Հարությունի Հարությունյանը և փաստաբան Ազատ Վլադիմիրի Ավագիմյանը:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը վարում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:

Անհետաձգելի քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործն ըստ քննչական ենթակայության կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն: