Թուրքիայում ոստիկանների հետ բախման ժամանակ հունիսի 1-ին վիրավորված ցուցարար Էթհեն Սարիսուլուքը մահացել է: Այսպիսով, երկու շաբաթ առաջ մեկնարկած բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է հինգի:
Սարիսուլուքի փաստաբանը հայտարարել է, որ 26-ամյա ցուցարարը մահացել է հինգշաբթի՝ մոտ երկու շաբաթ բժիշկների հսկողության տակ գտնվելուց հետո: Համաձայն նախնական վարկածի, Սարիսուլուքն Անկարայում գլխին արցունքաբեր գազի տարրայի հարված էր ստացել:
Նշենք, որ ցուցարարները պայքարում են Ստամբուլի Գեզի այգու պահպանման համար: Չնայած Էրդողանի կողմից նախորդ օրը ներկայացված հանրաքվեի առաջարկին՝ բողոքողները մտադիր են շարունակել Ստամբուլի Թաքսիմ հրապարակի ցույցերը: