Home / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյանն իր կուսակիցների հետ հետ քննարկել է քաղաքական իրավիճակը

Լևոն Տեր-Պետրոսյանն իր կուսակիցների հետ հետ քննարկել է քաղաքական իրավիճակը

Հունիսի 14-ին տեղի է ունեցել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հանրապետական խորհրդի նիստ, որը վարել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ինչպես ասված է ՀԱԿ-ի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, նիստում հաստատվել են կուսակցության անդամավճարի չափը, անդամագրման և անդամների հաշվառման կարգերը: Քննարկվել են նաև ընթացիկ քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները: Նիստում ելույթ է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանը: