Ռեֆորմիստ թեկնածու 64-ամյա Հասան Ռուհանին մեծ առավելությամբ առջևում է Իրանի նախագահական ընտրություններում: Իրանի ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Թեհրանի ժամանակով 09:30-ի դրությամբ հաշվարկվել է 6 միլիոն 387 հազար 317 քվե: Ինչպես հաղորդում է Press TV-ին, Հասան Ռուհանին այս պահին ունի 3 միլիոն 219 հազար 322 ձայն, ինչը կազմում է քվեարկածների մոտ 51 տոկոսը:
Նշենք, որ եթե Ռոհանին վերջնահվարկի արդյունքում հավաքի 50.1 տոկոսից ավելի, ապա երկրորդ փուլ չի լինի և նա կհռչակվի երկրի 11-րդ նախագահ նախագահ:
Ռուհանիին հաջորդում է պահպանողական թևի ներկայացուցիչ Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաքեր Քալիբաֆը, ով հավաքել է 1 միլիոն 95 հազար 671 ձայն: Մյուս 4 թեկնածուներն այս պահի դրությամբ 1 միլիոնից քիչ ձայն են հավաքել:
Համաձայն պաշտոնական արդյունքների, 50.5 միլիոն իրանցիներից, ովքեր ընտրելու իրավունք ունեին, քվեարկությանը մասնակցել է մոտ 80 տոկոսը: