Երեկ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հայցն ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, հաղորդում է «Փաստինֆո»-ն:
Խառատյանը Հայրապետյանից պահանջում էր ներողություն խնդրել իրեն հասցված վիրավորանքի համար և հերքել զրպարտությունը, որը, ըստ հայցվորի, տեղ էր գտել ՀՖՖ նախագահի՝ օգոստոսի 11-ին Nouvelles d’Armenie ամսագրին տված հարցազրույցում:
«Հրանուշ Խառատյա՞նն ով է. Ռոբերտ Քոչարյանի մարդը: Նրանք ինչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի Բարգավաճ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության: Ո՞ւմ համար պարզ չէ: Ոհմակ են՝ Բարգավաճ, Լևոն, բոլորը միավորվել են… Դա է նրանց պայքարը: Դա իմ դեմ չէ, նրանք փորձում են Սերժ Սարգսյանին թուլացնել», – մասնավորապես, ասել է Ռուբեն Հայրապետյանը:
Խառատյանը հերքել էր այն տեղեկությունը, թե ինքն ինչ-որ մեկից գումար է վերցրել, և պահանջել էր, որպեսզի Հայրաետյանն իրենից ներողություն խնդրի: