Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) տուգանել է համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Այ թի մաստեր» և «Nout.am» ընկերություններին սպառողներին մոլորեցնելու համար
Համաձայն Հանձնաժողովի կայքի, նշված ընկերությունները գովազդում են այնպիսի ծառայություններ, որոնք չեմ մատուցվում: Մասնավորապես, «Nout.am» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահի մուտքի մոտ փակցված է գովազդային վահանակ՝ «Ապառիկ տեղում միայն անձնագրով, 0% կանխավճար» բովանդակությամբ: Սակայն Հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցմամբ պարզվել է, որ դա իրականությանը չի համապատասխանում:
Նույն կերպ էլ խնդիրը վերաբերում է «Այ թի մաստեր» ընկերությանը, որը ևս հաճախորդներին չի տրամադրում համակարգիչներ այն պայմաններով, ինչպիսիք ներկայացնում է գովազդում:
Հանձնաժողովն ընկերությունների նման վարքագիծը որակել է որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում և տուգանել է յուրաքանչյուրին նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով, ինչն օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է: