Home / Հայաստան / ՀՖՖ նախագահը կհանդիպի սոցցանցերի և ֆորումների օգտատերերի հետ

ՀՖՖ նախագահը կհանդիպի սոցցանցերի և ֆորումների օգտատերերի հետ

Հունիսի 20-ին, ժամը 12:00-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայանալու է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը ֆուտբոլասերների հետ:

ՀՖՖ կայքը կայանալիք հանդիպումը «աննախադեպ» է որակում և նշում է, որ Հայրապետյանը հանդիպելու է բոլոր այն ֆուտբոլասերների հետ, ովքեր վիրտուալ հարթակում՝ բլոգոսֆերայում, հանրահայտ ֆուտբոլային ֆորումներում, սոցիալական ցանցերում ամենատարբեր կարծիքներ են արտահայտում հայկական ֆուտբոլի, Հայաստանի ազգային հավաքականի խնդիրների հետ կապված, հրավիրվում են հանդիպման և քննարկման ազատ ձևաչափով: