Դիլիջանի միջազգային դպրոցի հիմանադիրներին հարկային արտոնություններ տրամադրելու դեպքում պետբյուջե չի մտնի 8-8.5 միլիոն դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին:
Ըստ Կարայանի՝ ծրագիրը կայացնելուց հետո դպրոցը շատ հարկեր կմուծի, ուղղակի պետք է սկզբնական հարկային պարտավորություններից ազատել բարերարներին՝ ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանին և նրա կնոջը:
«Ինչո՞ւ: Որովհետև ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում, Սերժ Սարգսյանի ծրագրում նշված է, որ մենք պատրաստ ենք արտոնություններ տրամադրել Հայաստանում ներդուրում անել ցանկացողներին», – ասել է Կարայանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով օրենքի նախագծին, ասել է, որ սկզբնական հարկային պարտավորություններից ազատելու մասին օրենք պետք է ընդունել բոլոր ներդրողների համար և նախագծից պետք է հանել «Դիլիջան» բառը:
Իրենց ելույթներում ՀՀԿ-ական պատգամավորներ Էդուարդ Շահնազարովը և Վարդան Այվազյանը զարմանք են արտահայտել, որ օրենքին դեմ քվեարկողներ կան:
«Ինչ-որ մեկը դե՞մ է, որ Հայաստանը դառնա միջազգային կրթական կենտրոն: Կա՞ մարդ, որը դեմ է Հայաստանի համաչափ զարգացմանը: Սա ներդրումների խրախուսում է, գիտության և կրթության զարգացում, խնդրում եմ ձեզ՝ ցլի տակ հորթ մի փնտրեք», – ասել է Շարմազանովը:
«Մարդ եկել է, ներդրում է անում, շարույթի նպատակ էլ չունի: Մեր հարևան երկրում ասում են՝ եկեք, էս էլ ձրի վերցրեք: Մարդը դրսում աշխատած փողը բերում ներ է դնում, ասում ենք՝ ոչ», – ասել է Այվազյանը: