Հունիսի 18-ին, ժամը 18.47-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում երկրաշարժը չի զգացվել: