Հունիսի 20-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Երևանի բնակիչ, անորոշ զբաղմունքի տեր Հայկ Վարդանյանին:
ԱԱԾ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հայկ Վարդանյանը քաղաքացի «Ա»-ին, «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ծառայության անցնելու հարցում իբր աջակցություն ցուցաբերելու համար, վերջինիցս պահանջել և ստացել է 3.000 դոլար:
ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ «կաշառք ստանալու պատրվակով խարդախություն» հոդվածով:
Քննությամբ պարզվել է նաև, որ Հայկ Վարդանյանը ակտիվ ներգրավված է կեղծ արտոնագրերի և անձնագրերի պատրաստման և իրացման մեջ:
Նախաքննությունը շարունակվում է: