14.16-ին Հայաստանի հյուսիսում՝ Սպիտակ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, 2.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Այս մասին հայտնում է Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է Վանաձոր և Սպիտակ քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: