ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձ պատվիրելու մեջ մեղադրող Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այսօր գործով դատական նիստին միջնորդել է Սեդրակյանի նկատմամբ խափանման միջոցը փոխել և նրան գրավի դիմաց ազատ արձակել:
Դատավոր Գագիկ Պողոսյանը 2.5 ժամ է անցկացրել խորհրդակցական սենյակում՝ քննելով միջնորդության հարցը, և ի վերջո մերժել է այն:
Հիշեցնենք, որ այօսրվա նիստին Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանը հետևել է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի օրինակին և հրաժարվել է նախաքննական ցուցմունքից:
Ամբաստանյալները պնդել են, որ Վարդան Սեդրակյանը մահափորձի հետ կապ չունի: