Տասնյակ հազարավար բաքվեցիներ և մայրաքաղաքի հյուրեր, ովքեր այսօր դուրս էին եկել փողոցներ ռազմական շքերթը դիտելու, հիասթափություն են ապրել: Պատճառը ոստիկանության և քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից ոչ միայն «Ազադլիգ» («Ազատություն») հրապարակի, այլ նաև ծովափնյա ճեմուղու մուտքի արգելափակումն է, որտեղով անցել են զորքերն ու տեխնիկան:
Ինչպես հաղորդում է contact.az-ը, սովորական քաղաքացիները զրկվել են շքերթը դիտելու հնարավորությունից: Ոստիկանությունը գործել է կոպիտ՝ հրելով քաղաքացիներին, որոնցից շատերը երեխաների հետ էին: Ոստիկանությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծել նաև լրագրողների համար՝ արգելելով նրանց նկարահանումներ իրականցնել և արհամարելով նորմալ գործունեության համար պայմաններ ստեղծելու պահանջները: Իրավապահներից մեկը փողոցի մեջտեղում սկանդալ է սարքել՝ «Թուրան» գործակալության թղթակցին մեղադրելով հակապետական գործունեության մեջ և սպառնալով նրան ձերբակալել:
Տոնակատարությունից ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվել, որ այն կազմակերպվել էր ոչ թե ժողովրդի համար, այլ էլիտայի, որը շքերթին հետևում էր տրիբունաներից, նշում է contact.az-ը: