Home / Հայաստան / Ցմահ դատարպարտյալը վարչապետին առաջարկում է փակվել սենյակում ու զգալ՝ ինչ է դա նշանակում

Ցմահ դատարպարտյալը վարչապետին առաջարկում է փակվել սենյակում ու զգալ՝ ինչ է դա նշանակում

«Դրո»-ի գործով մահապատժի դատապարտված, ապա 2003 թվականին ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանը նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում պահանջում է կազմակերպել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գործունեության հետաքննությունը վերջինիս՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Որևէ պետական կամ հասարակական կազմակերպություն իրականում չի տիրապետում, թե ինչ պայմաններում և ինչ ռեժիմային սկզբունքներով են պահվում դատապարտյալները, որոնց նկատմամբ մահապատիժն իբր մարդկային բարձր համոզմունքների հիմամբ չի իրականացել: Մինչդեռ ցմահների 30%-ից ավելին սպանվել է միջնադարյան մեթոդներով, իսկ մնացյալ 60%-ից ավելին շարունակվում է սպանվել, արդեն, ժամանակակից նորագույն մեթոդներով: Այս մասին ասված է «Նուբարաշեն» ՔԿՀ,  ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղած նամակում, որը հրապարակել է jfhr.am կայքը: 

«Նախ չեմ ակնկալում Ձեր գոհունակությունը սույն նամակիս փաստով առ այն, որ իշխանության հանդեպ համազգային մերժողականության պայմաններում գրելով Ձեզ, ըստ էության, միանշանակորեն չեմ ընդդիմանում գործող վարչակարգին: Դա այդքան էլ այդպես չէ: Ցանկացած իշխանություն, ընդ որում նաև դուք, մնայուն չեք, մինչդեռ հայրենիքն ու ժողովուրդն են մնայուն և որպես կանոն նրանց առողջ շարունակականության խթանիչը համարվում է նրա անվտանգությունը: Եվ հենց սա է գրելուս պատճառը, ներկայացնելու համար մի քանի նեգատիվ իրողություններ,  որոնք սահմանվում են Արդ. նախարար Հրայր Թովմասյանի և նրա ապազգային ու կրիմինալ կորպորատիվ գործունեության սկզբունքներում», – գրում է Մնջոյանը:

Ցմահ դատապարտյալը նշում է, որ ազատազրկումն ինքնին արդեն ծանր պատիժ է, որի մասին կալանք չտեսած մարդը երբևիցե կարծիք չի կարող ձևավորել: Եվ հատկապես, բանտային փակ կալանքը, որը նշանակում է «ապրել» մի փոքրիկ խցում միշտ միևնույն 4-6 խցակիցների հետ, որոնք հաճախ գաղափարական և աշխարհայացքային և թե կեցությամբ ու տեսակով խիստ տարբեր են միմյանցից:

«Ապա փորձեք փակվել Ձեր նախընտրած որևէ սենյակում, թեկուզ` Ձեր ամենասիրելի ու հարազատ մարդկանց հետ օրինակ 1 շաբաթով և փորձեք պատկերացնել` այդպես 20 տարի շարունակ ի՞նչ է նշանակում», – գրում է Մնջոյանը:

Նամակում դատապարտյալն անդրադառնում է բանտերի կամ գաղութ-հիմնարկների ադմինիստրացիային, որը, հեղինակի խոսքով, կիրառում և իրականացնում է դատապարտյալների փչացման ու ոչնչացման մեթոդները.

«Վերջիններիս վրա կիրառվող օրենք-տեխնոլոգիաններն ու վերահսկիչ մեթոդները պարտադրում են ոչ միայն սպայի արժանապատվության իսպառ ոչնչացում, այլև անդառնալիորեն մանկուրտացում: Սրանց գաղափարափիլիսոփայական հենքը սահմանվում է «ով էշ` մենք վրան փալան» ստրկամտության վերջին ճիչով:

Հին դարերում ասպատակված երկրի անչափահասներին գերեվարելով ածիլում էին գլուխները, նոր մորթված անասունի տակ կաշին ագուցելով գլխներին գամում էին ցցին կիզիչ արևի տակ: Հակառակ սղությամբ մազաճի արդյունքում գլխուղեղի թաղաթն օտարվելով՝ մարդկային միտքն ու բանականությունը պատվում էր անթափանց մշուշով: Մանգուրտն, այլևս, մեկ աշխարհ ուներ` ծառայել իրեն կերակրող տիրակալին:

Սա է նախարար Թովմասյանի «բարեփոխման» արդյունքը այս ոլորտում սկսած 17.12.2010թ.-ից: Մինչդեռ սա ամենը չէ…

Կովկաս ներխուժած բարբարոս ցեղերի այլասերումից արտավիժվեց մի տեսակ, որը պատմությամբ հայտնի է որպես Չանդր: Չանդրը նախկին հայերի թրքացած մի սերունդ էր, որը սեփական ազգի գլխին դարձել էր պատուհաս: Հայկական գեները թրքականի փոխարինած Չանդրը կերպարանափոխվելով  դարձավ նախ բոլշևիկ, հետո ՀՀՇ-ական, ապա ազատական, հետո նվիրյալ դաշնակցական և այսօր էլ վերարտադրվելով արդեն ցեղակրոն Նժդեհականի, ծնունդ տալով ժամանակակից կռապաշտությանը, ազգի գլխին մնաց մշտապես պատուհաս:

Հենց սրանով է պայմանավորված Թովմասյանի Մեֆիստոֆելական դեմքի կերպարանափոխումը Նժդեհականի, քանի որ արդարադատության համակարգը ուզեկցված է կոռուպցիայի ու քաղաքական հաշվեհարդարների իրողությամբ, ապա հարկ է նշել, որ այն սերտաճած է նաև քաղաքական-փողիշխանական էլիտայի հետ, որի քաղաքականությունը սահմանվում է միայն կերպարանոփության շարունակական գործընթացով, որի գերնպատակը կայանում է իշխանական կերակրատաշտի մոտ մշտապես իր տեղը զբաղեցնելուն:

Պարոն վարչապետ`

Հակառակ այն հանգամանքին, որ 21.06.2013թ.-ին Թովմասյանին թվագրված նամակով պահանջել եմ իր հրաժարականը, այնուամենայնիվ, Ձեզանից էլ պահանջում եմ անհապաղ կազմակերպել Հրայր Թովմասյանի գործունեության հետաքննությունը նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար»: