Աղասի Ենոքյանն ազատվել է «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի համակարգողի պաշտոնից: «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում Ենոքյանը հրաժարվել է մեկնաբանել, թե որն է ազատման պատճառը:
«Ինչո՞վ եք զբաղվելու» հարցին՝ Ենոքյանը պատասխանել է. «Իմ բիզնեսով, քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնով: էդ բոլորից դուրս էի եկել»:
Ենոքյանն «Ազատության» երևանյան գրասենյակի համակարգողն է 2008 թվականի հոկտեմբերից: Նրա պայմանագրի ժամկետը դեռ չէր լրացել: