ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ Ստրասբուրգում ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկիի հետ քննարկվել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված հարցեր, ինչպես նաև ԵԽԽՎ-ում այդ հարցերի քննարկման հնարավորությունը: Այս մասին ասված է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Լևոն Զուրաբյանը հանդիպել է նաև ԵԽ մարդու իրավունքերի հանձնակատար Նիլս Մուժնիեքսին: Քննարկվել են ԱԺ-ում մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման շուրջ ձևավորված իրավիճակը, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի եւ Հայ Ազգային Կոնգրեսի մյուս երեք ակտիվիստների դեմ իրականացվող հետապնդումների, Հայաստանում ընտրական համակարգի և ընտրակեղծարարության հետ կապված հարցեր: Կողմերը զրուցել են նաև հեռուստատեսության և ռադիոյի ազատականացման, հասարակական կազմակերպությունների գործունեության ազատության և ինտերնետի օգտագործման ազատության հետ կապված խնդիրների շուրջ: