Հայաստանը և Իրանը քննարկել են երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ ուսանողների, գործարարների և մշակութային գործիչների համար մուտքի վիզաների և կացության թույլտվության տրամադրման ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Քննարկումները տեղի են ունեցել հունիսի 28-ին Երևանում՝ Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական խորհրդակցությունների իններորդ նիստի ժամանակ:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, իրանական պատվիրակությունը՝ Իրանի ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Սեյեդ Հոսեյն Միր Ֆախարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր և պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ հյուպատոսական խոր