Home / Հայաստան / Դատախազությունը ՎՊ-ից փաստաթղթեր է պահանջել

Դատախազությունը ՎՊ-ից փաստաթղթեր է պահանջել

ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր դիմել է Վերահսկիչ պալատին 2012 թվականի հաշվետվության մեջ արձանագրված գնահատականների և եզրակացությունների համար հիմք հանդիսացած լրացուցիչ նյութերը տրամադրելու պահանջով:

Այս  մասին «Փաստինֆո» գործակալությանն ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը: Փաստաթղթերի նախնական քննության արդյունքների մասին կհրապարակվեն մոտ օրերս:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ-ում ներկայացրել է պալատի բացահայտումների մասին եզրակացությունը, որի համաձայն չարաշահումներ են գրանցվել պետական համակարգի մի շարք գերատեսչությունների կողմից՝  հատկապես գնումերի, մրցույթների և շինարարության ոլորտներում:  ԱԺ պատգամավորները շեշտել են, որ հաշվետվությունն արժեք չունի, եթե դրան չի հետևում հարուցված քրեական գործեր և  մեղավորների պատժում:

Շաբաթ օրը ՎՊ հաշվետվությանն անդրադարձել էր նաև Սերժ Սարգսյանը: