ՀՀ զինվորական դատախազությունը ստեղծելու է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերի ուսումնասիրությամբ և իր գնահատականն է ներկայացնելու՝ այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ:
Ինչպես հայտնում են ՀՀ Զինվորական դատախազությունից, աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո: Խմբի կայացրած խորհրդատվական եզրակացության հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ:
Գլխովոր դատախազությունը աշխատանքային խմբի գործունեությանը հրավիրվում են մասնակցելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանների պալատի մեկական ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ տարածքում առնվազն երեք տարվա գործունեություն իրականացնող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նշված հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցել աշխատանքային խմբի գործունեությանը մասնագիտությամբ իրավաբան իրենց ներկայացուցիչների միջոցով, որոնք մասնագիտական գիտելիքներ պետք է ունենան քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի բնագավառներում: