Home / Հայաստան / Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև. Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր

Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև. Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր

Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Հայաստանի Հանրապետության Սահմանդրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձել է պետական տոն՝ Սահմանադրության օր:

Հոդված 14. Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Tekali Taxi