Այսօր առավոտյան Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները փակել են դեպի Թեղուտի հանքավայր տանող ճանապարհը՝ թույլ չտալով հանքի աշխատակիցներին գնալ աշխատանքի: Այս բողոքի ակցիան հարուցել է հանքի աշխատակիցների զայրույթը, և նրանք փորձել են հավաքվածներին համոզել ազատել ճանապարհը:
Բողոքի մասնակիցները, սակայն, ասել են, որ եթե իրենք խախտում են որևէ մեկի տեղաշարժման իրավունքը, ապա իրենց այդ իրավունքը «Վալլեսքս» ընկերությունը առաջինն է խախտել՝ դեպի սրբավայր մատուռ տանող ճանապարհին անցակետ տեղադրելով: Հանքավայրի աշխատակիցները հորդորել են գյուղացիներին «միտինգ չդարձնել» :
Գյուղացիները պնդել են, որ միայն դեպի մատուռ տանող դարպասները բացելու դեպքում կհեռանան ճանապարհից, սակայն դեպքի վայր եկած ոստիկանները հորդորել են այդ հարցով դիմել ղեկավարությանը:
Բանակցությունները դեռ շարունակվում են:
Տեսանյութը Youtube-ում տեղադրել է Արմեն Կոտոլյանը