«Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը, որը վարչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրել էր «Նաիրիտ» գործարանից միլիոնավոր դոլարներ հափշտակելու մեջ, մոտ մեկ տարի է՝ հեռացել է ՀՀ-ից և քաղաքական ապաստան ստացել Չեխիայում։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Առաքելյանը հայտարարել է, թե «Նաիրիտ»–ի վերաբերյալ իր բացահայտումներից հետո վարչապետն իր հանդեպ քաղաքական հետապնդում է սկսել։
«Դա արդեն լցրեց իրենց համբերության բաժակը, և անցան սանձարձակ գործողությունների՝ ոտնատակ տալով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները։ Ողջ Հայաստանով սկսվեցին ՀՌԱԿ կառույցների ղեկավարների հարցաքննություններ դատախազության, ոստիկանության և արդարադատության նախարարության տարբեր ռանգի չինովնիկների կողմից։ Եվ այս խեղկատակության իմաստն այն էր, որ իմ գաղափարակից ընկերներից որևէ մեկը ցուցմունք տա իմ դեմ», – թերթի հետ զրույցում ասել է Առաքելյանը՝ հավելելով, որ ՀՀ ուժային կառույցներից իր դեմ չէին հանել միայն բանակը:
Ամբողջական հարցազրույցը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում
Լուսանկարը՝ aravot.am