հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Բնապահպանները պնդում են՝ «Վալեքսը» հին գերեզման է պղծում. ընկերությունը համաձայն չէ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բնապահպանները պնդում են՝ «Վալեքսը» հին գերեզման է պղծում. ընկերությունը համաձայն չէ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները տեսանյութ են հրապարակել, որում պատկերված քանդած տարածքում մարդկային ոսկորներ են երևում: Տեսանյութն արված է Թեղուտ գյուղի մոտակայքում, որտեղ աշխատանքներ է իրականացնում հանքարդյունաբերությամբ զբաղվող «Վալեքս» ընկերությունը:

Բնապահպան ակտիվիստները նշում են, որ տարածքը 13-րդ դարի մշակութային գոտի է, գերեզմանները պղծվում են, քանի աշխատանքների ընթացքում հանգուցյալների ոսկորները սփռել են տարածքով մեկ, ինչը երևում է նաև տեսանյութում:

«Վալեքս» ընկերության մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ «Վալեքսի» աշխատակիցները գերեզմանների հետքերը հայտնաբերելուց հետո անմիջապես դադարեցրել են աշխատանքները, որպեսզի հնագետները գնահատեն, թե ինչ արժեք է այն իրենից ներկայացնում։ Ավագյանի խոսքով՝ մինչ աշխատանքները սկսելը հրավիրվել էին հնագետներ, ովքեր որևէ հուշարձանի արտաքին նշան չեն հայտնաբերել:

Տեսանյութը՝ Youtube-ում տեղադրել է Armen Kotolyan օգտատերը