ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
ԱԱԾ-ում ավագ սպայակազմի համար ծառայության առավելագույն տարիքը 65-ն է, որը «բացառիկ դեպքերում» կարող է երկարացվել 5 տարով։ Առաջարկվող նախագծով ծառայությունը կարող է երկարացվել 10 տարով։
«Ակնհայտ է, որ սա արվում է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին այդ պաշտոնում ևս 5 տարի պահելու համար», – որոշման նախագիծը մեկնաբանում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը 67 տարեկան է: Նա Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել 2004 թվականին, 2011 թվականին՝ Հակոբյանի 65-ամյակը լրանալուց հետո, Սերժ Սարգսյանի հրամանագրով նրա պաշտոնավարումը երկարաձգվել է մինչև 2016 թվականը: