Home / Հայաստան / Սյունիքը պաշտոնապես նոր մարզպետ ունեցավ

Սյունիքը պաշտոնապես նոր մարզպետ ունեցավ

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին որոշմանը:

Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: Նրա նշանակման մասին առաջարկն արել էր Սերժ Սարգսյանը հուլիսի 4-ին կայացած ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում:

Հակոբյանը պատգամավոր էր ընտրվել թիվ 38 ընտրատարածքից (Սյունիքի մարզ):  Այժմ նա պետք է վայր դնի պատգամավորական մանդատը: 

Նորանշանակ մարզպետը փոխարինելու է Սուրիկ Խաչատրյանին, ով պաշտոնանկ է արվել հունիսի 6-ին Գորիսի իր տան մոտ տեղի ունեցած սպանությունից 5 օր անց:

Լուսանկարը՝ armtimes.com