Հուլիսի 11-ից 15-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով՝ +27, 15-ին` նույնքանով կբարձրանա:
Հարավային շրջաններում առավելապես գրանցվելու է առանց տեղումների եղանակ: Արարատի, Վայոց Ձորի մարզերում, Սյունիքի հովիտներում ցերեկը ջերմաստիճանը հասնելու է +36-ի:
Երևանում հուլիսի 11-ից 15-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Համաձայն ԱԻ նախարարության կայքի տեղեկատվության, այսօր մայրաքաղաքում ցերեկը օդի ջերմաստիճանն առավելագունը հասնելու է +36-ի, վաղը երկու աստիճանով նվազելու է: