Տևական ժամանակ է, ինչ Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է անցկացնում «Օրիֆլեյմ» ընկերությունում, որը զբաղվում է կոսմետիկայի վաճառքով: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում ծավալում է «դիստրիբյուտորական» ցանցի միջոցով, այսինքն՝ ունի ներկայացուցիչներ, որոնց միջոցով էլ իրացվում է ապրանքը: Վաճառողներն ընդգրկվում են ընկերության ցանցի մեջ՝ որպես շահույթ ունենալով վաճառած ապրանքի գնից տոկոս: Թերթը նշում է, որ ըստ այդմ՝ վաճառողները դուրս են շահութահարկով և եկամտահարկով հարկվելու հնարավարությունից:
Այս առնչությամբ «ՉԻ»-ն նշում է, որ իր տեղեկություններով՝ կոսմետիկայի շուկայում նոր ցանցերի հիմնադրման լուրջ նախաձեռնությամբ է առաջիկայում հանդես գալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը։
«Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ աշնանը արտասահմանյան հանրահայտ ֆիրմաներ «կմտնեն» Հայաստան, որոնց հետ «աշխատելու» մոնոպոլիան կտրրվի Քոչարյանների ընտանիքին», – նշում է թերթը։