Home / Հայաստան / Հացադուլ անող ազատամարտիկին կանչել են ՊՆ

Հացադուլ անող ազատամարտիկին կանչել են ՊՆ

Ազատության հրապարակում երեկվանից հացադուլ անցկացնող ազատամարտիկ Շամիր Սահակյանին այսօր Պաշտպանության նախարարություն են հրավիրել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են Սահակյանի մարտական ընկերները, ովքեր Ազատության հրապարակում նստացույց են անում՝ սատարելով նրան:

Հացադուլ անող ազատամարտիկին զանգել և խնդրել են այսօր ժամը 12:00-ին ներկայանալ նախարարություն՝ քննարկելու իր պահանջները:

Հիշեցնենք, որ Շամիր Սահակյանը 2011 թվականին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից բնակարան տրամադրելու խոստում է ստացել, ինչը մինչ օրս չի արվել: Սահակյանը երկար ժամանակ չի կարողացել նախարարի հետ հանդիպել և երեկ անժամկետ հացադուլ է սկսել: