Պոդոլսկում ուղևորատար ավտոբուսին հարվածած բեռնատարի վարորդին մեղադրանք է առաջադրվել «երթևեկության կանոնները խախտելու մեջ, որի հետևանքով երկու կամ ավելի մարդ մահացել է»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 18 մարդ (ավտոբուսում եղել է 64 մարդ): Բեռնատարի վարորդին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:
Ըստ «Կոմսոմոլսկայա պռավդա» թերթի՝ մեղադրյալի անունը Հրաչյա Հարությունյան է. վերջինս Հայաստանի քաղաքացի է և վարորդական իրավունք ստացել է հայրենիքում:
Ներկա պահին վարորդը գտնվում է հիվանդանոցում: Փաստաբանի խոսքով՝ Հարությունյանը որոշ ժամանակ գտնվել է արհեստական կոմայի մեջ: Միևնույն ժամանակ, վթարի ականատեսները պնդում են, որ վարորդը լրջորեն չէր վնասվել՝ ավտովթարից հետո նա վազում էր և գոռում «վայ-վայ-վայ»: