Հուլիսի 12-ին Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանի կողմից խարդախությամբ քաղաքացի Սոֆա Մարտիրոսյանից խոշոր չափերի՝ 5.000 ԱՄՆ դոլար հափշտակելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՔԾ պաշտոնական կայքը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ նախաքննության մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ Սարգիս Կասյանի հանցավոր գործունեությունից տուժածներն անհամեմատ շատ են: ՀՔԾ-ն նշում է, որ Կասյանից տուժածները կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ ՀՀ ոստիկանության բաժին: