Հուլիսի 15-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության ծառայությունը որոշում է կայացրել «Էլիտ Շանթ» ընկերության կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթները և «Էկլեր» ու «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը:
«Էլիտ Շանթ» ընկերությունում իրականացված ստուգման ընթացքում Ծառայության աշխատակիցները «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակից, «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենից հուլիսի 2-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Փորձաքննությունը պարզել է, որ պաղպաղակը և հրուշակեղենը մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանում «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջներին:
Բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքներով նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել պահանջներին:
«Էլիտ Շանթ» ընկերության տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները: