2013 թվականի սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում (Սյունիքի մարզ) կկայանան Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Այս մասին երեկ գումարված արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հիշեցնենք, որ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանը նախորդ շաբաթ նշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում և վայր է դրել իր պատգամավորական մանդատը: