Home / Հայաստան / Վահագն Չախալյանը կարող է գլխավորել Ախալքալաքի քաղաքապետարանը

Վահագն Չախալյանը կարող է գլխավորել Ախալքալաքի քաղաքապետարանը

Համաներմամբ ազատված հայաստանցի ակտիվիստ, «Ջավախք» շարժման առաջնորդներից մեկը՝ Վահագն Չախալյանը, կարող է իր թեկնածությունն առաջադրել Ախալքալաքի քաղաքապետարանի ղեկավարի պաշտոնին: Այս տեղեկությունը «Հարավային դարպասներ» («Южные врата») թերթի հետ զրույցում անուղղակիորեն հաստատել է նաև հենց ինքը՝ Չախալյանը:

«Իմ թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել: Ինձ համար շատ դժվար կլինի նման որոշում կայացնել: Իմ պարագայում, միանշանակ, դա կլինի ոչ թե քայլ ատաջ, այլ հետ: Ես երբեք այդ պաշտոնին չեմ ձգտել և հիմա էլ չեմ ուզում: Սակայն, եթե ես այդ քայլն անեմ, ապա դա կանեմ՝ Ջավախքում բնակվող հայերի շահերից ելնելով»,- ասել է Չախալյանը:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը համաներմամբ բանտից ազատվել էր հունվարի 24-ին: Նա ձերբակալվել էր 2008 թվականին՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և զենք կրելու մեղադրանքով, իսկ մեկ տարի անց դատապարտվել 10 տարվա ազատազրկման: