Այսօր առավոտյան Երևանի Հալաբյան փողոցի թիվ 44 հասցեում՝ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի մոտակայքում, ավտոճանապարհին երկաթյա սյուներ են շրջվել՝ վնասելով ավտոմեքենաներ և փակելով ավտոճանապարհը:
Ժամը 10:00-ի սահմաններում ահազանգ ստանալով՝ դեպքի վայր են մեկնել փրկարարները, որոնք ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են սյուները, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Ինչն է սյուների շրջվելու պատճառը առայժմ չի հաջողվել պարզել: Հենասյուների ընկնելուց վնասվել է «Մանանդ» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկը: Սյուներիի մալուխներից վնասվել է ևս 4 ավտոմեքենա: