Վրաստանում միջազգային զբոսաշրջիկների թիվն անցած տարվա հունիսի համեմատ աճել է 25%-ով: 2013 թվականի 6 ամիսների ընթացքում երկրում արդեն եղել են 2,188,721 միջազգային այցելուներ, հայտնում է Georgia Online-ը:
Տուրիզմի ազգային գործակալության հայտարարության համաձայն՝ ամառվա առաջին ամսին Վրաստանում եղել են 490,575 զբոսաշրջիկներ, ինչը 25%-ով բարձր է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից: Նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից եկածների թիվն աճել է 55%-ով, իսկ Թուրքիայից եկածներինը՝ 18%-ով:
Ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն այս տարի կազմել է 105 988: Այս ցուցանիշը 69%-ով բարձր է 2012 թվականի առաջին վեց ամիսներին գրանցված ցուցանիշից: 73%-ով աճել է Ուկրաինայից եկած հանգստացողների թիվը:
Ինչ վերաբերում է նվազմանը, միակ երկիրը, որից ժամանած զբոսաշրջիկների թիվը 2013 թվականի առաջին վեց ամիսներին նվազել է, ԱՄՆ-ն է: Եթե 2012 թվականի առաջին վեց ամիսներին ԱՄՆ-ից Վրաստան ժամանել էր 12 610 զբոսաշրջիկ, ապա այս տարվա տվյալներով այդ թիվը կազմում է 11 864, այսինքն՝ 746 մարդ պակաս: