Home / Հայաստան / ԱԳՆ-ի շենքը հյուրանոց կդառնա 2015-ից հետո

ԱԳՆ-ի շենքը հյուրանոց կդառնա 2015-ից հետո

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հանրապետության հրապարակի իր ներկայիս շենքում կաշխատի մինչև 2015 թվականի ավարտը, տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը: Դրանից հետո ԱԳՆ-ն կտեղափոխվի նոր շենք, իսկ Հանրապետության հրապարակում գտնվող կառույցը կանցնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի տրամադրության տակ, ով աճուրդով գնել է ԱԳՆ-ի շենքը և մտադիր է այն հյուրանոցի վերածել:

«Այժմ ԱԳՆ նոր շենքն է կառուցվում, որը գտնվում է արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում՝ Վազգեն Սարգսյան փողոցում։ Մինչև 2015թ. ավարտը մենք կունենանք այդ շենքը, նոր ԱԳՆ-ն կտեղափոխվի նոր շենք, ինչից հետո էլ արդեն Էռնեկյանը կսկսի իր գործողությունը ԱԳՆ այսօրվա տարածքում», – «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյան: