Երեկ երեկոյան, ժամը 21:30-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Պոնիչալա թաղամասում ամբողջությամբ այրվել է Հայաստանից Ռուսաստան ուղևորվող «ԴԱՖ» մակնիշի հայաստանյան պետհամարանիշով շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան:
Վարորդ Լևոն Մարգասյանը չի տուժել, հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը՝ հղում կատարելով Վրաստանի ԱԻ դեպարտամենտի վրա:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդում: