Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին, գազի գնի բարձրացումը և Եվրամիությանն ինտեգրվելու հետ կապված թեմաները ազդեցին, որպեսզի Հրաչյա Հարությունյանի հետ կատարվածը մեծ արձագանք գտնի Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը:
Նա դրական է համարել, որ հայ հասարակությունն անտարբեր չմնաց Հարությունյանի հետ կատարվածի հանդեպ և իր բողոքն արտահայտեց մամուլով, մի քանի բողոքի ակցիաներով: Դևրիկյանը, սակայն, համոզված է, որ պետք չէ շարունակել բողոքները, քանի որ դա, առաջին հերթին, կվնասի Հրաչյա Հովհաննիսյանին:
Դևիկյանի խոսքով՝ հայ հասարակությունն իրեն մտահոգող խնդիրերի պատասխանները նախ պետք է ցանակա ստանալ ՀՀ իշխանություններից: Օրինակ, «Համերկրացիներ» ծրագիրը դադարեցնել պահանջելուց առաջ՝ պետք է փորձել հասկանալ՝ ինչու է Հայաստանում այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ մարդիկ արտագաղթում են:
«Ծրագիրը դադարեցնելն անիմաստ է, քանի որ գնացողը գնալու է»,- ասել է Դևիկյանը:
Նրա խոսքով՝ Հարությունյանի դեպքում լավագույն զարգացումը կլինի այն, որ Ռուսաստանի դատարանի կողմից դատավճիռ ստանալուց հետո՝ նա պատիժը կրի Հայաստանում:
Լուսանկարը՝ Armradio.am