Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, եթե դրանով Հայաստանը մուտք կգործի ազատ առևտրի գոտի կամ եթե դա նպաստելու է հայ-թուրքական սահմանի վերաբացմանը: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ նկատելով, որ պետք է ճշտել՝ ինչ է այդ փաստաթուղթը իրենից ներկայացնում:
Ըստ Հովհաննիսյանի՝ եթե այն ենթադրելու է Ղարաբաղի Ղ հարցում զիջումներ, Հայաստանը համաձայնագիրը չպետք է ստորագրի, այլ պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը:
«Ժառանգության» ղեկավարի խոսքով՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չի խանգարի, որ Հայաստանը միանա նաև Մաքսային միությանը: