Հուլիսի 25-ին և 26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին Հայաստանի հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում անձրևելու է շրջանների զգալի մասում, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ը կնվազի 4-5աստիճանով:
Երևանում հուլիսի 25-26-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:
Հուլիսի 27-29-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Գալիք 4 օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +33-34 աստիճան: