17:30 Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնի միկրովիրաբուժության բաժանմունքում ավարտվել է դանակահարված վարորդ 33-ամյա Ալեքսան Ղազարյանի վիրահատությունը: Այս մասին Epress.an-ի թղթակի հետ զրույցում ասել է պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանը:
«Ղազարյանին հիվանդանոց են բերել գիտակից վիճակում, շտապ կարգով վիրահատել ենք, տևել է մոտ 35-40 րոպե: Կտրած-ծակած վնասվածքը ձախ բազկի վերին երորդականի շրջանում էր: Այսօր կմնա մեր հսկողության տակ, ամենայն հավանականությանբ 1-2 օր հետո դուրս կգրենք», – եզրափակել է Հայրապետյանը:
16:00 15:00-ի սահմաններում «Այրարատ» տոնավաճառի հարակից կանգառում դանակահարվել է թիվ 67 համարի երթուղայինի վարորդ 33-ամյա Ալեքսան Ղազարյան: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
«Դեռևս չպարզված հանգանամքներում անհայտ անձը հարվածել է վարորդի թևին ու փախել: Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են», -ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ այս պահին վարորդին վիրահատում են միկրովիրաբուժության ֆակուլտետում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Կատարվածի վերաբերյալ քննարկումներ են սկսվել Facebook սոցիալական ցանցում: Մի քանի օգտատերեր նշում են, որ տեղի ունեցածից «սադրանքի հոտ է գալիս» ու, հնարավոր է, միջադեպը «հրահրել է թաղային խուժանը»՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացած դեմ անցկացվող ակցիաների վրա ստվեր գցելու համար:
Լուսանկարը՝ taghinfo.am