Կիև մեկնած Հայաստանի քաղաքացուն Հայաստան հետ ուղարկելու փոխարեն սխալմամբ ուղարկել են Ադրբեջան: Այս մասին Shamshyan.com-ն հայտնել է երիտասարդի մայրը:
Անուշ Խաչատրյանը պատմել է, որ իր որդուն՝ 22-ամյա Ասատուր Խաչատրյանին, հուլիսի 22-ին ուղարկել է Ուկրաինա՝ Կիև՝ իրենց բարեկամների տուն: Կիևի օդանավակայանում պարզվել է, որ Ա. Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի և նրան պետք է որ հետ ուղարկեին Հայաստան: Սակայն այնպես է ստացվել, որ Խաչատրյանին երեկ՝ հուլիսի 24-ին, սխալմամբ ուղարկել են Ադրբեջան՝ Բաքու: Այդ մասին երիտասարդի ծնողներին տեղյակ են պահել Կիևի օդանավակայանից, սակայն նրանք չեն հայտնել նրա հետագա ճակատագրի մասին: Այժմ ծնողները չգիտեն, թե ինչ անեն և ում դիմեն, որպեսզի որևէ տեղեկություն ստանան իրենց երեխայի վերաբերյալ: